Եվրամիությունը 90%-ով կրճատում է Ռուսաստանից նավթի ներմուծումը
Եվրամիության առաջնորդները համաձայնել են կրճատել Ռուսաստանից նավթի ներմուծումների 90%-ը մինչև տարվա վերջ։
27 երկրներից բաղկացած կազմակերպությունը շաբաթներ շարունակ որոշում էր ռուսական նավթի վրա արգելք դնելու հարցը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համառ դիմադրության պատճառով, ով ասում էր, որ էմբարգոն կկործանի իր երկրի տնտեսությունը:
Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները փոխզիջումային գործարք են կնքել․ ազատել Դրուժբա խողովակաշարով Եվրոպա հասնող մատակարարումները:
«ԵՄ ռուսական նավթի արտահանումն արգելելու մասին համաձայնագիր։ Սա անմիջապես ծածկում է Ռուսաստանից նավթի ներկրման ավելի քան երկու երրորդը՝ կրճատելով նրա ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը։ Մաքսիմալ ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։», – թվիթերում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երկօրյա առաջնորդների գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին։
ԵՄ ներկրվող ռուսական նավթի երկու երրորդը մատակարարվում է տանկերով, իսկ մեկ երրորդը՝ Դրուժբա խողովակաշարով: Էմբարգոն կհասնի 90%-ի այն բանից հետո, երբ Լեհաստանը և Գերմանիան, որոնք նույնպես կապված են խողովակաշարին, մինչև տարեվերջ դադարեցնեն ռուսական նավթի մատակարարումները։
Մնացած 10%-ը ժամանակավորապես կազատվի պատժամիջոցներից, որպեսզի Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, որոնք բոլորը միացված են գազատարի հարավային հատվածին, շարունակեն օգտվել վառելիքից, որից չեն կարող նույնքան հեշտությամբ հրաժարվել:
«Ռուսաստանը որոշել է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Այսօր երեկոյան, որպես եվրոպացիներ՝ միասնական և համերաշխ ուկրաինացի ժողովրդի հետ, մենք նոր վճռական պատժամիջոցներ ենք ձեռնարկում»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Փոխզիջումը նշանակում է, որ այլ միջոցներ կարող են նաև ուժի մեջ մտնել, այդ թվում՝ ռուսական խոշորագույն Сбербанк-ի անջատումը համաշխարհային SWIFT համակարգից, 3 պետական հեռարձակողների արգելումը և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց սև ցուցակում ներառելը:
The post Եվրամիությունը 90%-ով կրճատում է Ռուսաստանից նավթի ներմուծումը first appeared on Epress.am.