ВСЕ новости СЕГОДНЯ
BigPot.News — википедия новостей News24 с календарным архивом. Все самые быстрые 24/7 новости в ежеминутном тематическом обновлении Life24 — на русском, и не только + Today24, а также тексты с озвучкой — в авторском разделе #123ru.net
Ria.city

Camerata-ն, Noize MC-ն ու «փոքր ընդվզման» երաժշտությունը Երեւանում

Медиамакс
343
Camerata-ն, Noize MC-ն ու «փոքր ընդվզման» երաժշտությունը Երեւանում

Ուկրաինայում պատերազմից հետո Ռուսաստանից հեռացան բազմաթիվ ստեղծարար մարդիկ՝ երաժիշտներ, թատերական գործիչներ, գրողներ ու լրագրողներ: Նրանցից շատերը, հաստատվելով նոր տեղերում, շարունակեցին ստեղծագործել:

Երաժիշտ, երաժշտական լրագրող Կոնստանտին Շինինը Երեւան տեղափոխվեց մարտի սկզբին: Որոշ ժամանակ անց նա եւ իր երեք ընկերները հիմնեցին Camerata միավորումը: Այսօր Camerata-ն Երեւանում կազմակերպում է համերգներ ու դրանցից ստացված միջոցների մի մասն ուղղում Ուկրաինայում ու Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչների աջակցությանը: Հունիսի 25-ին եւ 26-ին միավորման նախաձեռնությամբ Երեւանում կայանալու են Noize MC-ի համերգները:

Մեդիամաքսի հետ զրույցում Կոնստանտինը պատմել է Հայաստան տեղափոխվելու, «վախկոտների», «դավաճանների», «փախածների» ու հետպատերազմյան երաժշտության մասին:
 
Ինչ է անում Camerata-ն

Camerata-ն ստեղծագործական միավորում է: Թիմի հիմքում չորսով ենք, բայց մեզ օգնում են բազմաթիվ մարդիկ: Հիմա Camerata-ն զբաղվում է հիմնականում երաժշտական միջոցառումների կազմակերպմամբ: Մենք սկսեցինք եռօրյա բարեգործական փառատոնից՝ Camerata Fest-ից, որի նպատակն էր միջոցներ հավաքել ու աջակցել Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքով տուժած խաղաղ բնակիչներին:

Հետո մենք մի քանի այլ համերգ ունեցանք, այդ թվում՝ տեղացի արտիստների մասնակցությամբ եւ հիմա՝ հունիսի 25, 26-ին կազմակերպում ենք Noize MC-ի համերգը Երեւանում: Բացի համերգների կազմակերպումից, ինքներս նույնպես զբաղվում ենք երաժշտությամբ: Մոսկվայում ես աշխատում էի որպես երաժշտական լրագրող, Camerata-ի համահիմնադիրներից մեկն էլ արդեն հասցրել է Երեւանում երեք երաժշտական խումբ հավաքել: Նախատեսում ենք չսահմանափակվել միայն համերգների կազմակերպմամբ ու ունենալ նաեւ տարատեսակ ցուցահանդեսներ, համագործակցություն երաժշտական բրենդների ու տաղանդավոր երիտասարդների հետ: Մեր թիմի առանցքային արժեքներից մեկը տարբեր մարդկանց ու մշակույթների միջեւ երկխոսության ստեղծումն է: Մեզ համար շատ կարեւոր է, որ Camerata-ի միջոցառումներին մասնակցեն նաեւ տեղացի արտիստներ:

Սա հիանալի հնարավորություն է, որ նրանք ծանոթանան Հայաստան տեղափոխված արտիստների հետ, վերջիններն էլ ավելի լավ ճանաչեն հայկական մշակույթն ու այստեղի «բեմը»: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ այս նախագծի բարեգործական բաղադրիչը:

Փորձում էինք վերագտնել մեզ

Մինչեւ Երեւան տեղափոխվելն ապրում ու աշխատում էի Մոսկվայում: Ռուսաստանից հեռացել եմ մարտին՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից մի քանի օր անց: Տեղափոխվելով այստեղ՝ սկսեցի ծանոթանալ բազմաթիվ մարդկանց հետ, իմացա, որ Երեւան են տեղափոխվել իմ շատ ընկերներ, գործընկերներ: Մենք փորձում էինք ինչ-որ կերպ վերագտնել մեզ ու հասկանալ՝ ինչով ենք զբաղվելու: Այդպես առաջացավ Camerata միավորումը ստեղծելու միտքը: Սա Մոսկվայում կատարածս աշխատանքի տրամաբանական շարունակությունն էր: Ես երաժշտական լրագրող էի, խմբագիր, ինքս էլ զբաղվում էի երաժշտությամբ: Camerata միավորման բոլոր անդամները միանման «background» ունեն՝ երաժշտություն, համերգների կազմակերպում, կրեատիվ պրոդյուսինգ: Այնպես որ, բոլորս շարունակեցինք զբաղվել մեր սովորական աշխատանքով, բայց արդեն նոր միջավայրում ու անսովոր համատեքստում:

Անձնական տպավորությունների առումով կարող եմ ասել՝ մաքսիմալ գոհ եմ, թե ինչպես ամեն ինչ դասավորվեց Հայաստանում: Այո, մարդկանց մեծ ներհոսքի հետեւանքով Երեւանում կտրուկ բարձրացան բնակարանների գները, բայց ինչ արած: Այստեղ ինձ տպավորում է մարդկանց պատրաստակամությունն օգնել, պատմել, ցույց տալ ամեն ինչ նույնիսկ կենցաղային մակարդակի վրա: Հուսով եմ՝ այսպես կշարունակվի: Ի պատասխան այս վերաբերմունքի, ինքդ էլ ուզում ես առավել նրբանկատ լինել նման մարդկանց հանդեպ:

Մասնագիտական առումով Հայաստանում հետաքրքիր նրբություններ կան: Մենք հասկացանք, որ այստեղ փառատոնի մասշտաբի միջոցառումներ կազմակերպելը զգալիորեն հեշտ է: Camerata Fest-ը կարողացանք կազմակերպել ընդամենը 1,5 շաբաթում, Մոսկվայում չէինք հասցնի սա անել նույնիսկ մեկ ամսում: Մյուս կողմից, զգացվում է, որ ոլորտը դեռեւս զարգացող է Հայաստանում: Երբ միջոցառումները շատանում են, հզորությունները, հարթակները սկսում են չհերիքել: Բայց սրանք տեխնիկական, լուծելի հարցեր են: Հիանալի կլինի, եթե մենք էլ ինչ-որ կերպ կարողանանք օգնել ոլորտի զարգացմանը:

Ռուս արտիստները՝ Երեւանում. Vakhkot, Davachanner, Pakhatsner

Պատերազմից հետո Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ ստեղծագործող մարդիկ՝ երաժիշտներ, լուսանկարիչներ, թատերական գործիչներ: Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է, որ տարբեր խմբեր ներկայացնող մարդիկ ծանոթանան: Սա կարող է նոր ու հետաքրքիր համագործակցությունների առիթ դառնալ, որոնք Ռուսաստանում, հնարավոր է, չլինեին: Անկախ նրանից, որ ստեղծված իրավիճակը ցավոտ ու սթրեսային է, այն կարող է տալ հետաքրքիր, ստեղծարար պտուղներ:

Camerata-ի համահիմնադիրներից մեկը՝ երաժիշտ Ալեքսանդր Գոլիկովը, հասցրել է Երեւանում երեք խումբ հավաքել: Նա նախատեսում էր բենդեր հավաքել Ռուսաստանից տեղափոխված երաժիշտներից ու ալբոմ ձայնագրել: Այդ խմբերից մեկի՝ Vakhkot-ի (վախկոտ) երեք անդամները Camerata-ի համահիմնադիրներ են: Մյուս երկու խմբերում՝ Davachanner-ում (դավաճաններ) ու Pakhatsner-ում (փախածներ) Սաշան նույնպես մասնակցում է: Այս խմբերը ելույթ են ունեցել մեր միջոցառումների ժամանակ ու ելույթ կունենան նաեւ հուլիսի 1-ին սպասվող համերգին:

Խմբերի անունները հայերենով են ու նախապատմություն ունեն: Ռուսաստանում որոշ ժամանակ առաջ հրապարակվեց պատերազմից հետո երկրից հեռացած մարդկանց կոնտակտների բազա, որում հիմնականում ստեղծագործող մարդիկ էին: Այդ մարդկանց ՌԴ-ում սկսեցին անվանել վախկոտներ, փախածներ ու դավաճաններ: Երբ հայտնվեցինք այստեղ, Սաշան որոշեց՝ եթե մեզ այդպես են անվանում, կարելի է վերախաղարկել դա ու հենց այդպես էլ անվանել մեր ստեղծած խմբերը:

Ինչպես արդեն ասացի, մեզ համար շատ կարեւոր է նաեւ տեղացի արտիստների հետ համագործակցությունը: Camerata Fest-ի ու մեր մյուս համերգների ժամանակ ելույթ են ունեցել տեղական խմբեր ու էլեկտրոնային երաժիշտներ, այդ թվում՝ Teenage Error, Missteikk, Pupylike ու այլք:  Հիանալի է, որ նրանք շատ բաց են համագործակցության առումով ու ոչ միայն մասնակցում են մեր միջոցառումներին, այլեւ օգնում ու խորհուրդներ են տալիս: Սա համագործակցություն է, որ հետաքրքիր է երկու կողմերին էլ:

Noize MC-ի համերգն ու տեղացիների հետաքրքրությունը

Noize MC-ի համերգները նրա՝ «Все как у людей» տուրի մասն են: Ինչ-որ պահից մենք սկսեցինք շփումները նրա ներկայացուցիչների հետ ու կարողացանք պայմանավորվել համերգի մասին: Բոլորիս համար սա կարեւոր էր, անձամբ ես երկար տարիներ լսում եմ նրա երաժշտությունը: Noize-ը շատ որակյալ արտիստ է ու հիանալի է, որ համերգ կունենա Երեւանում: Ի սկզբանե, այն պետք է տեղի ունենար միայն հունիսի 25-ին, բայց քանի որ բոլոր տոմսերն արագ սպառվեցին, իսկ հետաքրքրությունը կար, կարողացանք պայմանավորվել երկրորդ համերգի մասին հունիսի 26-ին:

Այս պահին բանակցում ենք մի քանի այլ հայտնի արտիստի հետ: Հուսով ենք՝ կհաջողվի կազմակերպել նրանց համերգները Երեւանում:

Ուրախացնում է, որ տեղական լսարանի կողմից մեր առաջին համերգից կա հետաքրքրություն: Երբ սկսում էինք, որոշակի անհանգստություն կար, որ քիչ տեղացիներ կմասնակցեն միջոցառումներին, բայց նկատել ենք՝ հատկապես էլեկտրոնային միջոցառումներին բազմաթիվ հայաստանցիներ են գալիս: Եթե նայում ենք Noize MC-ի տոմսերի վաճառքին՝ այստեղ եւս բազմաթիվ հայեր են լինելու: Մեր հերթին, փորձում ենք ուշադիր լինել հայկական լսարանի հանդեպ, սոցհարթակներում աշխատում ենք անպայման ունենալ գրառումների հայերեն տարբերակները, պարբերաբար խորհրդակցում ենք տեղացի կազմակերպիչների հետ:

Օգնություն Ուկրաինային եւ Լեռնային Ղարաբաղին

Մեր բոլոր համերգներն ունեն բարեգործական բաղադրիչ: Բոլոր միջոցառումներից փոխանցումներ ենք կատարում ինչպես Ուկրաինա, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղ: Այս որոշումը կայացվեց առաջին օրվանից: Թե ՛ ես, թե ՛ մեր թիմի մյուս անդամները լսել էինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին դեռ մինչեւ Հայաստան տեղափոխվելը: Շփվելով տեղացի մեր ընկերների հետ՝ հասկացանք, որ սա մեծ ողբերգություն է բոլորի համար:

Գրեթե ամեն ընտանիքում այս հակամարտության հետեւանքով տուժած կա: Մենք միանգամից որոշեցինք՝ հարգանքի տեսանկյունից ու առհասարակ՝ մարդկային առումով ճիշտ կլինի աջակցել նաեւ Լեռնային Ղարաբաղին: Հիմա մեր ամեն միջոցառումից ստացված որոշակի գումար ուղարկում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին:

Արտիստը, որը չի լռում, մեծ ռիսկի է գնում

Ուկրաինայում պատերազմի սկզբում ռուսական երաժշտական ոլորտում ամեն ինչ անհայտ ու անկայուն էր: Մոտավորապես մեկ ամիս անց բոլորն այս կամ այն կերպ հարմարվեցին ու սկսեցին խաղալ նոր կանոններով: Ուզենք, թե ոչ, կյանքը շարունակվում է ու բազմաթիվ երաժիշտներ, որոնք մնացել են Ռուսաստանում, շարունակում են ելույթները: Ինչ-որ հայտարարություններ անելը, տեսակետ հայտնելն, իհարկե, շարունակում է խիստ դժվար մնալ:

Արտիստը, որը ելույթ է ունենում ու ներկայացնում սոցիալ-քաղաքական որեւէ տեսակետ, մեծ ռիսկի է գնում: Հիմա բոլորը սա հասկանում են ու շարունակում աշխատել ստեղծված նոր պայմաններում: Արտիստները փորձում են դժվար ժամանակներում ինչ-որ կերպ աջակցել իրենց լսարանին ու միաժամանակ աջակցություն ստանալ այդ լսարանից:

«Փոքր ընդվզման» երաժշտությունը

Հետպատերազմյան, հետճգնաժամային շրջանի արվեստը յուրահատուկ է: Բոլոր այդ իրադարձությունները փոխում են, կոտրում մարդկանց ու նրանց սովորական կյանքը: Այսպես է նաեւ հիմա: Եթե համեմատենք ԽՍՀՄ տարիների ընդվզման երաժշտության ու արվեստի հետ, կարծում եմ՝ այսօր արվեստում չկա այն հանրային, գլոբալ գաղափարը, որը կար այդ տարիներին:

Այսօր ամեն ինչ ավելի շատ կենտրոնացած է արտիստի անձնական հույզերի, անձնական ցավի վրա: Միաժամանակ, երբ նա կիսում է այդ անձնական զգացումներն իր լսարանի հետ, երբ բարձրացնում է իրեն հուզող հարցերը, դրանք ընդունվում են լսարանի կողմից ու հանրային դառնում: Կարծում եմ՝ այս մոտեցումը նույնիսկ ավելի է համախմբում մարդկանց ինչ-որ գաղափարի շուրջ, քան ընդվզումը գլոբալ առումով: Կարող ենք ասել՝ այսօր ծնվում է անձնական, «փոքր» ընդվզման երաժշտություն:

Յանա Շախրամանյան



Все новости по теме на сегодня

Noize MC в новостях



Музыкальные новости
Шапка

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Все новости 24/7

Game News

Teeny Tiny Trains — новая мобильная игра по типу Railbound


Новости 24 часа

Федеральный девелопер: ЦФА позволят легко и просто накопить квадратные метры и "обернуть" их в квартиру


News Every Day

The 10 Intense New Action Movies on Netflix That Left Me on the Edge of My Seat!


Українські новини

Хризантема - вродлива квітка, що вимагає особливого догляду


Настроение

Что за криповые видео с Пи Дидди и Бибером. Кадры всплыли после обвинений рэпера в торговле людьми


Мир

В России зафиксирован рекордный рост цен на авиабилеты: названы новые реалии

Культура

Вся культура

Бизнес

Спорт

Политика

Общество

Авторы

Новости тенниса

WTA

Теннисистка Александрова оказалась сильнее полячки Швентек на турнире WTA в США



BigPot.Newsреально независимые новости по темам (энциклопедический систематизированный навигатор "Википедия новостей 24/7" c ежеминутным тематическим мониторингом интернет-пространства) в форме аполитичного просветительского интернет-журнала на русском языке, без цензуры, на многоязычной международной веб-платформе 123ru.net в содружестве с более чем 20 000 источников информации во всём мире, сайтом News-Life.pro, глобальными гео-проектами Russian.City и Moscow.Media под патронажем Russia24.pro с уникальным персонифицированным новостным разделом "Региональная власть РФ" без купюр и модерации, а также "VIP-скандалы" в двух цветовых вариантах "День - Ночь" (кнопка справа вверху). Эти новости увидят Ваши внуки (наша система обеспечивает вечное хранение опубликованной информации 24/7). Будьте честными сегодня, чтобы было не стыдно завтра.

Опубликовать свою новость в любом городе и регионе, а также на любом языке мира можно мгновенно — здесь


Ria.city

Ключевым элементом успеха компании является ее подход к клиентам

Картины в кассу: юбилейная ярмарка ART RUSSIA стартовала на Ильинке

Московская область - Изготовление металлических навесов

Metaratings: "Спартак" может уволить Абаскаля по ходу сезона, клуб ищет тренера

Новости России

Путин отчитал Беглова за место Петербурга в туристическом рейтинге

Где на Руси жить хорошо. Рейтинг российских регионов по уровню благополучия

Больше, чем игры: выручку от 22-го тура РПЛ направят семьям пострадавших в «Крокусе»

Спортивные выходные с «Известиями»

Экология в России и мире

"Яндекс.Маркет" начнет выпускать одежду под своими брендами

Я – фартовая! Слушательница ENERGY отправилась в Мексику на выступление Джареда Лето

Тариф – Большой Концертный Тур. Организация серии больших концертов.

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Спорт в России и мире

Битые корты: Медведев и Александрова вышли в четвертьфинал Miami Open

Чесноков оценил шансы Александровой в борьбе за выход в финал турнира WTA в Майами

Российская теннисистка Калинская покинула WTA-1000 из-за проблем со здоровьем

Россиянка покинула WTA-1000 из-за проблем со здоровьем

Moscow.media

Минфин Челябинской области и БФТ-Холдинг произвели миграцию информационных систем на отечественное ПО

 В Ставрополе проведена очередная проверка о соблюдении гражданами, получившими гражданство России, требований действующего законодательства по воинскому учету

Сегодня свой 75-летний юбилей отмечает Заслуженный спасатель Российской Федерации, Спасатель международного класса - Зиявдин Никомагомедов!

BelkaCar запускает уникальный партнерский сервис корпоративного каршеринга в Набережных Челнах

Новости Крыма на Sevpoisk.ru

«Мое сердце у твоих ног»: Сергей Шнуров признался в симпатии одной из участниц «Новой Фабрики звезд»

Ритуальный агент Борис Свистунов: комплексная поддержка в организации похоронных услуг в Санкт-Петербурге и Ленинградской области

На ЧЭРЗ приступили к реорганизации производственной площадки

Скульптура Сергея Рахманинова украсит музыкальную школу в Кисловодске

Губернаторы России

Столичные росгвардейцы задержали подозреваемого в распространении крупной партии наркотиков

Лавров заявил, что сфер сотрудничества России и Запада практически не осталось

Регоператор по обращению с отходами провел экоурок для школьников в Медвежьих Озерах

Казанский ТЮЗ предложил зрителям самим вернуть деньги за отмененные спектакли


Все города России от А до Я

Персональные новости
Спорт

Блиц-матч по шахматам между двумя командами провели в павильоне «Спорт для каждого»


BigPot.News — быстрые и самые свежие тематические новости об известных личностях в России, в Украине, в Беларусии, в Казахстане и за их пределами в календарном формате 24/7 на основе авторской технологичной информационно-поисковой системы Ru24.net с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в категориях News и Life в режиме Free Public



Больше новостей СЕГОДНЯ


BigPot.News — СРОЧНЫЕ новости. Неоспоримое преимущество BigPot.News — максимальная скорость публикаций 24/7. Быстрее нас, СЕЙЧАС, лишь только — ВЕТЕР)

Опубликовать свою новость в любом городе и регионе, а также на любом языке мира можно мгновенно — здесь