Мы в Telegram
Добавить новость
ВСЕ новости СЕГОДНЯ
BigPot.News — википедия новостей News24 с календарным архивом. Все самые быстрые 24/7 новости в ежеминутном тематическом обновлении Life24 — на русском, и не только + Today24, а также тексты с озвучкой — в авторском разделе #123ru.net
Ria.city

Z, Դրախտն Արևմուտքում է, Ամեն․ 19 ֆիլմ՝ Կոստա-Գավրասից

Epress.am
53

«Ոսկե ծիրանի» շրջանակներում Երևան է եկել քաղաքական կինոյի ժամանակակից դասական, ինտերնացիոնալ ռեժիսոր Կոստա-Գավրասը։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում նրան կարելի է հանդիպել հուլիսի 12-ին՝ ժամը 15։00-ին։

«Սինեսկոպը» ամփոփել է նրա բոլոր ֆիլմերը․ 19 լիամետրաժ՝ կյանքի, իշխանության, փողի, սիրո և դիմադրության մասին։
____

1960-ականների երկրորդ կեսից քաղաքական կինոն սկսում է առաջին պլան դուրս գալ․ Լատինական Ամերիկայում առաջանում է «երրորդ կինոյի» շարժումը, Ժան-Լյուկ Գոդարը և Ժան-Պիեր Գորենը հիմնում են «Ձիգա Վերտով» խումբը․․․ Նույն տարիներին ձևավորվում է նաև քաղաքական թրիլերի ժանրը, որի հիմնադիրն է ռեժիսոր Կոստա-Գավրասը: 

Ի տարբերություն, օրինակ, «երրորդ կինոյի» ներկայացուցիչների, որոնք մանիֆեստացնում են փաստավավերագրականությունը, խրոնիկան, իրականությունը, Գավրասը նկարում է շատ ավելի կոնվենցիոնալ կինո՝ հանդիսատեսի լայն շրջանակներին ուղղված, հստակ սյուժեով, դետեկտիվային ինտրիգայով: 

Ձետա
Ձետան (Z)

Թիրախում պետական համակարգն է որպես այդպիսին․ Z-ը (Ձետա) պատկերում է հունական «սև գնդապետների» ռեժիմը, Խոստովանությունը՝ Չեխոսլովակիայում Սլանսկու դատավարությունը, Պաշարողական դրությունը՝ Լատինական Ամերիկայում ոստիկանական ամենաթողությունն ու ԱՄՆ-ի «լրտեսական» գործունեությունը: 

Երեք ֆիլմերում էլ նշանային դեր ունեն Իվ Մոնտանի կերպարները: Կապ չունի, թե ում է նա մարմնավորում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ, զրպարտված նախարար, թե ոստիկաններին վարժեցնող ամերիկացի գործակալ, միշտ պատկերված է որպես Լևիաթանի առաջին զոհը:

Խոստովանությունում (1970) ձերբակալում են Չեխոսլովակիայում քաղաքական բռնաճնշումների սկզբնադիր՝ կենտկոմի գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Սլանսկուն։ Նրան մեղադրում են հայրենադավության մեջ։ Վաղ թե ուշ այս նույն ճակատագրին է արժանանալու նաև տանջարար քննիչը։ Ռեժիմը չի խնայի ոչ ոքին՝ անգամ իր ամենաջանասեր ծառաներին: Բանտապանն ու կալանավորը կողք կողքի նստելու են մեղադրյալի աթոռին:

Խոստովանությունում կամ Հատուկ բաժնում արդարադատությունը չի ձգտում բացահայտել ճշմարտությունը․ բոլորը գիտեն՝ դատավճիռը նախօրոք է կայացված, դատը ընդամենը «բյուրոկրատական» ներկայացում է: Սրանում է Գավրասի թրիլերների առանձնահատկությունը: Քաղաքական կինոյի ամերիկյան ավանդույթը հուշում է, որ արդարությունն ի վերջո հաղթելու է, մեղավորներն էլ՝ պատժվելու: Գավրասը չի քաղցրացնում դեղահաբը․ հեփի էնդ չի լինելու: Վերջաբանները դաժան են՝ տրամաբանական, բայց և անսպասելի: Արդյունքը հայտնի է հենց սկզբից, բայց մթնոլորտը միևնույն է լարված է։

Խոստովանություն
Խոստովանություն (L’aveu)

Ստացվում է դետեկտիվ՝ առանց ինտրիգի, որը նայում ես շունչդ պահած: Որոշ դեպքերում Գավրասը հենց նախաբանում է ցույց է տալիս, թե ինչպես է ֆիլմն ավարտվելու (Պաշարողական դրություն, Գրեքզիթ), որոշ դեպքերում՝ ընթացքում՝ ֆլեշֆորվարդներ կիրառելով․ հերոսը պատկերվում է իրադարձություններից մի քանի տարի անց (Խոստովանություն), ինչը հիմնական սյուժետային գծի կոնտեքստում կարելի է ընկալել նաև որպես «սփոյլեր»: 

Նա չի զլանում նաև հանդիսատեսի հետ խաղալ. հիշողությունը վերաձևում է անցյալը, ապագայից խոսող հերոսի (հետկադրային) ձայնը վկայում է ֆիլմում վիզուալ անճշտությունների մասին։ Քանդելով 4-րդ պատը՝ Գավրասը հիշեցնում է, որ սա ընդամենը ֆիլմ է՝ թեկուզ և հիմնված իրական դեպքերի վրա։ Նա ստեղծագործության և հանդիսատեսի միջև որոշակի հեռավորություն է պահում, բայց ոչինչ արդեն չի կարող շեղել պատմությունից:

60-70-ականներին Գավրասը գրեթե չի նկարում «հերոսակենտրոն» կինո։ Սյուժեն կտրուկ անցումներ է կատարում մեկ կերպարից մյուսին: Բայց նրանք պարզապես ֆունկցիաներ չեն. Գավրասը հասցնում է բացահայտել նրանցից յուրաքանչյուրի հետագիծը՝ ընդամենը մեկ երկխոսության կամ յուրատեսակ, հաճախ նորարարական մոնտաժի շնորհիվ (կիրառում է ֆլեշբեքներ, ինչպես ոչ ոք իրենից առաջ):

Հատուկ բաժին
Հատուկ բաժին (Section spéciale)

Հատուկ բաժնում (1975) կոլաբորացիոնիստական Ֆրանսիան է: Սկզբում թվում է, թե ուշադրության կենտրոնում Դիմադրության հերոսական պայքարն է լինելու, բայց Գավրասն առավել հետաքրքված է վախով, թուլությամբ ու հաճոյականությամբ։ Նախարարներից ու գեներալներից մինչև դատավորներ ու դատախազներ՝ բոլորը մասնակցում են լուռ դավադրությանը՝ անհեթեթ և ցուցադրական դատական գործընթացին: 

Ֆրանսիական դիմադրությանը ռեժիսորն անդրադարձել է դեռևս 1967-ի՝ Մեկն ավելորդ է ֆիլմում: Ինչպես և Ժան Պիեռ Մելվիլը «Ստվերների բանակում»՝ Գավրասը հիանում է պարտիզանների անձնվիրությամբ և խիզախությամբ, բայցև հարցադրում նրանց մեթոդները՝ երբեմն նույնքան անմարդկային, որքան օկուպանտներինը: Երկրորդ համաշխարհայինին Գավրասը հետագայում ևս կանդրադառնա․ Ամենում, օրինակ, բացահայտվում է Վատիկանի անգործությունը՝ որպես լուռ համաձայնություն Հոլոքոստին: 

Պաշարողական դրություն
Պաշարողական դրությունը (État de siège)

Պաշարողական դրությունը (1972) պատմում է ուրուգվայական Տուպամարոս արմատական ձախ խմբավորման գործունեության մասին: Գավրասը չի ռոմանտիզացնում գերիլյան կամ գերիլյերոսների մեթոդները, այլ ցույց է տալիս իրավիճակի անճարությունը․ ուղիղ գործողությունից զատ՝ այլ ելք երբեմն չի մնում։

Ֆիլմը մատնանշում է Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածությունը լատինաամերիկյան երկրներում ոստիկանական խոշտանգումներին․ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) այն ստահոդ պրոպագանդա էր հռչակել։ Թողարկումից ընդամենը մեկ տարի անց ԱՄՆ հովանավորությամբ Չիլիում պետական հեղաշրջում տեղի ունեցավ: Իշխանության եկավ զինվորական խունտան՝ Աուգուստո Պինոչետի գլխավորությամբ: Նրա իշխանության տարիներին Գավրասը նվիրել է իր անգլալեզու առաջին (և լավագույն) ֆիլմը՝ Անհետ կորածը

Անհետ կորածը
Անհետ կորածը (Missing)

Արյունալի կոտորածների ժամանակ չի փրկում անգամ ԱՄՆ քաղաքացիությունը. վավերական հակա-հեփիէնդի միջոցով հանդիսատեսին շշմեցնելու Գավրասի ունակությունը երևում է նաև Հոլիվուդում: Ֆիլմում շատ ավելի մտերմիկ մթնոլորտ է տիրում՝ համեմատած դանդաղ տեմպի, Ջեք Լեմոնի ու Սիսի Սպեյսեքի դերասանական խաղի շնորհիվ: 1982-ին Անհետ կորածը կիսեց Կաննի գլխավոր մրցանակը մեկ այլ նշանավոր քաղաքական ֆիլմի՝ Յըլմազ Գյունեյի Ճանապարհի հետ:

Կոստա-Գավրասի այս ֆիլմն է՛լ ավելի մեծ վրդովմունք առաջացրեց ամերիկացի պաշտոնյաների սրտերում: Չիլիում ԱՄՆ նախկին դեսպանը, օրինակ, ֆիլմի հեղինակների դեմ դատական հայց էր ներկայացրել՝ «զրպարտության» համար պահանջելով 150 միլիոն դոլարի փոխհատուցում: Հայցը, իհարկե, մերժվեց. ամերիկյան արդարադատությունը հատկապես արդյունավետ է, երբ գործում ներգրավված են Universal-ի պես հարուստ ընկերության իրավաբանները:

1980-90-ականներին՝ Անհետ կորածի աննախադեպ հաջողությունից հետո, Կոստա-Գավրասը հիմնականում անգլալեզու կինո է նկարում: Այս շրջանում նա միանգամից երեք ֆիլմ է թողարկում կնոջ փորձառության և ճշմարտության որոնումների մասին: 

20-րդ դարի վերջում ԱՄՆ-ում նոր զարթոնք են ապրում տարբեր աջական էքստրեմիստական կազմակերպությունները: Մատնվածի (1988) հերոսուհին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քողարկված գործակալ է, որը պիտի պարզի, թե ինչով է զբաղվում կու-կլուքս-կլանին նմանակող մի խմբավորում:

Մատնվածը
Մատնված (Betrayed)

Ֆիլմը առաջիններից է, որ պատմությունը կառուցում է կին գործակալի կերպարի շուրջ՝ «Գառների լռությունից» տարիներ առաջ (հավանական է, որ վերջինիս հեղինակներին Բաֆալո Բիլի դերը Թեդ Լիվայնին հանձնել համոզեց հենց այս ֆիլմում խարիզմատիկ մոլագարի նրա կերպարը): Մատնվածն այս առումով կարող էր կուլտային կարգավիճակի հավակնել: Բայց ամեն ինչ փլուզվում է՝ սիրային եռանկյունու, մելոդրամայի ու թրիլերային դետեկտիվի միջև խախտված բալանսի պատճառով:

Նման կոնցեպտ ունեն նաև Հաննա Կ և Երաժշտական արկղիկ ֆիլմերը՝ կին-փաստաբան, ճշմարտության որոնում և զգացմունքային կապ ենթադրյալ հանցագործի հետ:

Երաժշտական արկղիկ
Երաժշտական արկղիկի (Music Box)

Հաննա Կ-ի հերոսուհին դատարանում պաշտպանում է իսրայելական սահմանը հատած և «ահաբեկչության» մեջ մեղադրվող պաղեստինցու, Երաժշտական արկղիկի պրոտագոնիստը՝ սեփական հորը, որին մեղադրում են պատերազմի ժամանակ նացիստներին հանցակցելու մեջ: Երկու դեպքում էլ էմոցիաները խանգարում են, թույլ չեն տալիս սթափորեն գնահատել իրավիճակը․ շփոթվածությունը փոխանցվում է նաև հանդիսատեսին:

Կացինը
Կացինը (Le couperet)

2000-ականներին Գավրասը վերադառնում է Եվրոպա ու սկսում ֆիլմերի իր նոր շարքը։ Թիրախում այլևս ոչ թե պետության, այլ՝ կապիտալի բռնությունն է։ Էտալոնային կարելի է համարել Կացինը (2004)․ հերոսը սպանում է մարդկանց, որոնք հավակնում են իր երազանքների աշխատատեղին:

Դրամատիկական դերը «բնահատուկ դերասանին» հանձնարարելով՝ Գավրասը մի փոքր շարժում է շեշտադրումները, ընդգծում հեգնանքը, տեղ-տեղ նաև չափազանցացնում: 

Կապիտալ
Կապիտալը (Le capital)

Կապիտալում (2012) բանկի նորընծա տնօրենին մարմնավորում է Գադ Էլմալեխը․ կրիտիկական պահերին նա լայն չռում է աչքերը, ծամածռություներ անում: Նույն հնարքն տեսնում ենք նաև Մեծերը տանն են/Գրեքզիտ (2019) ֆիլմում: Հունաստանի վարչապետի դերում Ալեքսանդրոս Բուրդումիսն է, ով առաջին հերթին հայտնի է հունական կատակերգական սերիալներով:

Դրախտն արևմուտքում է
Դրախտն արևմուտքում է (Eden à l’Ouest)

Նույն ժամանակաշրջանին է պատկանում նաև Կոստա-Գավրասի նեոռեալիստական, «մղկտացնող» ֆիլմը՝ Դրախտն արևմուտքում է (2008) փախստականության ոդիսականը: Կոստա-Գավրասն այստեղ խաղում է Դարդեն եղբայրների դաշտում՝ նկարելով ծայրահեղ մարդասիրական կինո:

Անտուն, օրենքից դուրս հերոսի աչքերով տեսնում ենք ողջ Եվրոպան՝ տուրիստական ռեզորթներից մինչև ռոմաների թրեյլերներ ու անօթևանների ճամբար:

Խորհրդավոր գաղթականի ներկայության մասին լուրն իմաստավորում է ծովափնյա հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկների ձանձրալի կյանքը․ նրանք սկում են որսալ նրան՝ ասես լինեն սաֆարիում։ Հեռուստացույցների մասնատման կիսաօրինական գործարանում՝ ուտելիքի դիմաց, աշխատում են աշխարհի տարբեր անկյուններից լավագույն կյանքի հույսով եկած փախստականները:

Ննջավագոնի մարդասպանները
Սպանություն ննջավագոնում (Compartiment tueurs)

Արդեն իր դեբյուտային ֆիլմում՝ 1965-ի Սպանություն ննջավագոնում նեոնուարում (Սեբաստյան Ժապրիզոյի գրքի էկրանավորումն է) նկատելի են ռեժիսորին բնորոշ հիմնական հնարքները՝ խճանկարային սյուժե, կերպարների բազմություն, սլացիկ պատում, տարօրինակ «դետեկտիվային» զարգացումներ․․․ 

Որոշ ֆիլմեր, այնուամենայնիվ, այնքան էլ հեշտ չէ նույնականացնել Գավրասի հետ:

Փոքրիկ ապոկալիպսիս
Փոքրիկ ապոկալիպսիսը (La petite apocalypse)

Փոքրիկ ապոկալիպսիսը (1993), օրինակ, գրեթե «իրավիճակների կատագերգություն» է. տպագրվելու հույսը կորցրած գրողի հետ տեղի ունեցած զավեշտալի պատահարը բոլորի կողմից մեկնաբանվում է որպես ինքնասպանության չհաջողված փորձ: 1968-ի ուսանողական շարժման ակտիվիստը, որը տարիների ընթացքում վերածվել է տպագրական բիզնեսի ցինիկ ներկայացուցչի, այս պատմության մեջ շահույթի հոտ է առնում։ Նա համոզված է, որ գրողի՝ ուղիղ եթերում ինքնահրկիզումը գրքի կատարյալ գովազդ կլինի: Կրկեսային էլեմենտներն ու գրոտեսկային գործողությունը կարելի է 2000-ականների «կապիտալիստական» ֆիլմերի նախանշանը համարել: Հեռուստատեսության ու դրա ներգործության թեման շարունակություն է գտնում նաև 1997-ի Խենթ քաղաք թրիլերում, որը նման է ամերիկյան երկու դասական ֆիլմերի՝ Dog Day Afternoon-ի և Ace in the Hole-ի ոչ այդքան հաջողված խառնուրդի:

Ընտանեկան խորհուրդը (1985) տիպային նոստալգիկ կինո է։ Բանտից նոր դուրս եկած արհեստավարժ ավազակը դեռահաս որդուն ուսուցանում է կողպեքներ բացելու ու բնակարաններ ներխուժելու նուրբ արվեստը: Ֆիլմի առաջին մասում իրադարձությունները պատկերվում են երեխայի հայացքով. նկատելի է իրականության պարզամիտ ռոմանտիզացիան: Բարոյազուրկ արարքները գրավիչ են ու դուրեկան: Կողոպուտը՝ հետաքրքրաշարժ աշխատանք, ընտանեկան բիզնես: Որքան ֆիլմը մոտենում է ավարտին, հերոսն էլ հասունանում, պատմության տոնայնությունը լրջանում է՝ դառնում ռեալիստական ու մելանխոլիկ: Ընտանեկան հարաբերությունները այլևս այդքան հուսադրող չեն թվում:

Կնոջ լույսը
Կնոջ լույս (Clair de femme)

Ամենից ոչ կոստագավրասական ֆիլմը, հավանաբար, 1979-ի Կնոջ լույսն է (Ռոմեն Գարիի համանանուն վեպի էկրանավորում), որտեղ Իվ Մոնտանն ու Ռոմի Շնայդերը մարմնավորում են հուսալքված, դժբախտ անծանոթների: Ֆիլմի ամենակարևոր հատվածը՝ գիշերային Փարիզով ճամփորդությունը, սյուրռեալիստական երազի է նման, որ հավաստում է՝ Գավրասի կինոն որքան սուր ու արդիական, այնքան էլ նուրբ ու անրջական կարող է լինել։

Ալեքսանդր Մելյան

The post Z, Դրախտն Արևմուտքում է, Ամեն․ 19 ֆիլմ՝ Կոստա-Գավրասից first appeared on Epress.am.


Все новости по теме на сегодня

Z в новостях



Музыкальные новости
Диана Арбенина

Диана Арбенина и «Ночные Снайперы» станут хедлайнерами GARAGE FEST Игора Драйв



Все новости 24/7

Game News

RPG Battle of Souls доступна в Google Play 2 стран


Новости 24 часа

Страдания юного Аюша Булчун


News Every Day

MTA reveals new electric buses, charging stations in Queens



Происшествия

Военные следственные органы Следственного комитета Российской Федерации отмечают 157-ю годовщину образования


Здоровье

Кладезь полезных свойств: Кутушов рассказал о пользе шлемника байкальского

Политика

Вся политика

Бизнес

Культура

Спорт

Общество

Авторы

Новости тенниса

Роджер Федерер

Теннисисты Роджер Федерер и Рафаэль Надаль стали лицами рекламной кампании Louis Vuitton



BigPot.Newsреально независимые новости по темам (энциклопедический систематизированный навигатор "Википедия новостей 24/7" c ежеминутным тематическим мониторингом интернет-пространства) в форме аполитичного просветительского интернет-журнала на русском языке, без цензуры, на многоязычной международной веб-платформе 123ru.net в содружестве с более чем 20 000 источников информации во всём мире, сайтом News-Life.pro, глобальными гео-проектами Russian.City и Moscow.Media под патронажем Russia24.pro с уникальным персонифицированным новостным разделом "Региональная власть РФ" без купюр и модерации, а также "VIP-скандалы" в двух цветовых вариантах "День - Ночь" (кнопка справа вверху). Эти новости увидят Ваши внуки (наша система обеспечивает вечное хранение опубликованной информации 24/7). Будьте честными сегодня, чтобы было не стыдно завтра.

Опубликовать свою новость в любом городе и регионе, а также на любом языке мира можно мгновенно — здесь


Ria.city

РОССИЯ И КИТАЙ: В МИРЕ ВОЗМОЖНА ГЕГЕМОНИЯ ЛИШЬ ИНТЕРЕСА НАРОДА, ЗАКОНА, ИСТИНЫ И СПРАВЕДЛИВОСТИ.

Разбитые дороги, День семьи и «достояние республики»: о чем писали главы городов и районов Коми на этой неделе

Врач-инфекционист Мескина перечислила группы риска по листериозу

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Новости России

Сегодня – Международный день сирени

Подмосковье снова присоединилось к «Марафону зарядок» на ВДНХ

«Динамо» разгромило «Крылья Советов», «Краснодар» вырвал победу у «Сочи»

Ремонт познается в цене: как выбрать бригаду и можно ли сэкономить

Экология в России и мире

Выставки индустрии моды в Москве

Lamoda запустила бренд мужской одежды и обуви Mademan

Страдания юного Аюша Булчун

Кладезь полезных свойств: Кутушов рассказал о пользе шлемника байкальского

Спорт в России и мире

Теннисист Медведев может потерять свое место в рейтинге ATP

Теннисисты Роджер Федерер и Рафаэль Надаль стали лицами рекламной кампании Louis Vuitton

Новак Джокович: «Я никогда не скажу, кого считаю величайшим в истории – оставлю это другим»

Диего Шварцман: «Два чилийца в полуфинале в Риме. Шесть латиноамериканцев в топ-30. А ATP в следующем году уберет один из турниров в Южной Америке»

Moscow.media

16-летнюю Volvo продали за рекордный срок

Под красным куполом

Военные следственные органы Следственного комитета Российской Федерации отмечают 157-ю годовщину образования

Фикс-тариф будет доступен всем пользователям BelkaCar

Новости Крыма на Sevpoisk.ru

Лоза заявил, что Галкин* и Пугачева за границей «считают каждую копейку»

В Российском национальном Музее Музыки пройдет концерт «Курские Песни 2.0»

Пианист Мацуев: "Спартаку" нужно менять стратегию, чтобы бороться за чемпионство

В Республике Марий Эл вновь пройдет кинофестиваль «Движение по вертикали», посвященный памяти Станислава Говорухина

Губернаторы России

16-летний москвич, обвиняемый в убийстве домработницы, арестован на 2 месяца

Ремонт познается в цене: как выбрать бригаду и можно ли сэкономить

Сегодня – Международный день сирени

Новыми соперниками тульского АКМ станут команды из Магнитогорска, Москвы и Нижнего Новгорода


Все города России от А до Я

Персональные новости
Локомотив

«Локомотив» и воронежский «Факел» сразятся на столичной «РЖД Арене»


BigPot.News — быстрые и самые свежие тематические новости об известных личностях в России, в Украине, в Беларусии, в Казахстане и за их пределами в календарном формате 24/7 на основе авторской технологичной информационно-поисковой системы Smi24.net с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в категориях News и Life в режиме Free Public



Больше новостей СЕГОДНЯ


BigPot.News — СРОЧНЫЕ новости. Неоспоримое преимущество BigPot.News — максимальная скорость публикаций 24/7. Быстрее нас, СЕЙЧАС, лишь только — ВЕТЕР)

Опубликовать свою новость в любом городе и регионе, а также на любом языке мира можно мгновенно — здесь